«Չի՞ հասկանում, որ վնասում է երեխային». Անաստասիա Րեշետովային քննադատել են

Տիմատիի սիրեցյալին՝ Անաստասիա Րեշետովային, ով շուտով երգչին երեխա է պարգևելու, օրեր առաջ քննադատել են ու մեղադրել են հղիության ընթացքում ոչ առողջ ապրելակեպ վարելու մեջ:
Գեղեցկուհին հաճախ է ներկայացնում իր ինստագրամյան հետևորդներին լուսանկարներ՝ ինչպես է նա հանգստանում, զվարճանում: Շատ լուսանկարներում երևում է, որ Անաստասիան վնասակար սնունդ է օգտագործում: Սակայն խնդիրը միայն սննդի մեջ չէ:
Անաստասիան օրեր առաջ կիսվել է իր միկրոբլոգում գեղեցկության սրահից իր գեղեցիկ սելֆիներով: Մոդելը միշտ իդեալական շպարված է, գեղեցիկ սանրվածքով ու խնամված եղունգներով:
Երկրպագուներից մեկը մեկնաբանություններում զգուշացրել է Անաստասիային, որ եղունգների լիցքը կամ նման դիմահարդարումը կարող են վտանգավոր լինել չծնված փոքրիկի համար, քանի որ հղի կնոջ օրգանիզմում կատարվում են տասնյակ փոփոխություններ և հնարավոր է քիմիական կոսմետիկան առաջացնի սուր ալերգիա, ինչը լուրջ ազդեցություն կունենա պտղի վրա:
Անաստասիան հանգստացրել է մտահոգ երկրպագուին՝ հավատացնելով, որ ինքն այդ ամենը հասկանում է և զրկել է իրեն շատ բաներից՝ եղունգների, թարթիչների լիցքից, ծանր շպարից, վարսեը ներկելուց և անգամ օծանելիքից: