Քանի՞ տարեկան դարձավ այսօր Գարիկ Պապոյանը

Այսօր հայտնի հայ հումորիստ Գարիկ Պապոյանը դարձավ 35 տարեկան:
Նա 2007 թվականին սկսեց ծավալել իր ստեղծագործական գործունեությունը. եղել է Շանթ հեռուստաընկերության «32 ատամ ակումբ» հումորային ժամանցային հաղորդման սցենարիստ և դերասան, Արմենիա TV հեռուստաընկերությունում վարել է «3 պատ» շոու-ծրագիրը, Դար 21 հեռուստաընկերությունում վարել է «Ալո Գարիկ» երաժշտական շոուն, եղել է «Վիտամին ակումբ» հումորային շոու-ծրագրում, իսկ հիմա Արամ MP3-ի հետ միասին վարում է «Լավ Երեկո» ժամանցային նախագիծը:
Գարիկը բավականին հայտնի է նաև երգարվեստում: 2016 թվականին ստեղծվեց «Գարիկ Սոնա» բենդը, որն անչափ սիրվեց ու ձեռք բերեց հազարավոր երկրպագուներ:
Գարիկ Պապոյանի հեղինակած Not Alone երգը՝ Արամ Mp3-ի կատարմամբ, ներկայացվել է Եվրատեսիլ 2014 երգի մրցույթում: Նրա հեղինակային երգով հանդես եկավ նաև երգչուհի Սրբուկը Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում:
Ծննդյան կապակցությամբ նրան շնորհավորել են բազմաթիվ աստղեր: