Իվետա Մուկուչյանը նորություն ունի

«Իմ անուշ Հայաստան»․ այսպես է կոչվում երգչուհի Իվետա Մուկուչյանի նոր, շուտով սպասվելիք տեսահոլովակը։ Երգչուհին իր Ինստագրամի էջում նոր լուսանկար և տեսանյութ է հրապարակել, որոնց միջոցով էլ հայտնել է սպասվելիք տեսահոլովակի մասին։ Լուսանկարում Իվետան վարդագույն կերպարում է․ վարդագույն պիջակ, վարդագույն, լայնեզր գլխարկ, վարդագույն շրթներկ։
«Շնորհավոր, «Իմ անուշ Հայաստան»։ Մաղթում եմ բոլորիս խաղաղ երկինք ու նոր նվաճումներ: Մենք պետք է ունենանք հաղթանակների Հայաստան։ Անկախության օրվա առթիվ ես անակնկալ ունեմ»,- գրել է Իվետան հրապարակված կարճ տեսանյութի մեկնաբանության դաշտում։