Աննա Հիլկևիչը` հայ ամուսնու և հայերի մասին

«Ունիվեր» ռուսական բազմասերիանոց ֆիլմի շնորհիվ Աննա Հիլկևիչը ձեռք բերեց ոչ միայն մեծ ճանաչում, այլ նաև միլիոնավոր երկրպագուներ: Իր ինստագրամյան էջում գեղեցկուհին ունի 8 միլիոն հետևորդ: Դերասանուհին երկրպագուների հետ ակտիվ կիսվում է իր լուսանկարներով՝ ներկայացնելով կյանքից հետաքրքիր նորություններ:
Աննայի հրապարակումների մեծ մասը ընտանեկան ջերմ ու ռոմանտիկ լուսանկարներ են: Լրագրողների հետ զրույցներում գեղեցկուհին հաճախ է նշում, որ վերջապես ձեռք է բերել այն իդեալական ընտանիքը, որի մասին ողջ կյանքում երազել է:
Հիլկևիչը հաճախ է պատմում իր՝ ազգությամբ հայ ամուսնու` Արթուր Վոլկովի մասին: Գեղեցկուհին երկու դուստր է պարգևել նրան, բայց երազում է ևս երկու փոքրիկ ունենալու մասին:
Ամուսնու մասին պատմելիս նա միշտ նշում է, որ հայ տղամարդիկ օժտված են առատաձեռնությամբ ու հավատարմությամբ: Դերասանուհին համզոված է, որ ամուսնու կյանքում գլխավորն ինքն ու երեխաներն են, և այդպես է լինելու միշտ:

«Հայերն այդպիսին են. ամեն ինչի կենտրոնում գտնվում է ընտանիքը, իսկ մնացած ամեն բան պտտվում է դրա շուրջ: Ուրախ եմ, որ կա այս աշխարհում մի մարդ, ում կարող եմ այսքան վստահել»,- անկեղծացել է դերասանուհին:
Հիշեցնենք, որ Արթուրը Աննայի երկրորդ ամուսինն է: Տարիներ առաջ գեղեցկուհին հանդիպում էր Անտոն Պոկրեպի հետ: Աստղային զույգի ամուսնալուծության պատճառը Անտոնի անհավատարմությունն էր:
Աննան խոստովանում է, որ բաժանությունից հետո բավականին դժվարությամբ է կարողացել վերականգնվել. դերասանուհին կարծում էր, որ այլևս երբեք չի կարողանա հավատալ ինչ-որ տղամարդու, սակայն Արթուրին հաջողվեց շահել նրա սիրտն ու վստահությունը: