Աստղեր, ովքեր կմարմնավորեն սուպերհերոսների

Որոշ հայտնի աստղեր արդեն հասցրել են հանդես գալ սուպերհերոսների կերպարներում, դե ինչ, նրանց շարքերում համալրում է սպասվում։ Անջելինա Ջոլին, Ռոբերտ Փաթինսոնը, Քիթ Հարինգթոնը, Պրիանկա Չոպրան և այլք հանդես կգան սուպերհերոսների կերպարներում։

Անջելինա Ջոլի

Ջոլին կնկարահանվի նոր՝  «Հավերժները» (The Eternals)  ֆիլմում, որում հանդես կգա Մարվելի նոր սուպերհերոսի կերպարով: Ֆիլմը սուպերմարդկային ռասայի մասին է, որը  միլիոնավոր տարիներ է, ինչ  պաշտպանում է Երկիր մոլորակը: Ջոլին կմարմնավորի  կախարդի, ով կարողանում է թռչել, պատրանքներ ստեղծել և ղեկավարել տիեզերական էներգիան: Ֆիմը դուրս կգա 2020 թվականին:

Ռոբերթ Փաթինսոն

2021 թվականնին թողարկվող նոր Բեթմենը կլինի շատերիս կողմից սիրված Ռոբերտ Փաթինսոնը։ Վերջերս տված հարցազրույցներից  մեկում Փաթինսոնը  խոստովանել է,  որ երազել է այս դերի մասին դեռ մանկուց ու անձամբ է  դիմել  ֆիլմի ռեժիսորին: Ի դեպ, Փաթինսոնի նախկին ընկերուհին՝ Քրիստեն Ստյուարտը, ասել է, որ Ռոբերտը միակն է, ով կկարողանա խաղալ այս դերը։

Քիթ Հարինգթոն

«Game of Thrones»-ից հայտնի Ջոնը կմիանա  «Հավերժների»  խմբին ու Մարվելի  մեծ ընտանիքին: Շուտով Քիթը կմարմնավորի Սև արքայազնին, փաստորեն նախորդից այնքան էլ հեռու չի գնացել: Նրա հերոսը  հմուտ սուսերամարրտիկ է և շատ լավ գլուխ է հանում գիտությունից ու տեխնոլոգիաներից:
Պրիանկա Չոպրա

Դե ինչ, Պրյանկա Չոպրան էլ է սուպերհերոս դառնալու:  Նա նկարհանվում է Ռոբերդ Ռոդրիգեսի նոր մարտաֆիլմում, որը կոչվում է  «Մենք կարող ենք հերոսներ  լինել»: Երեխաների  մի խումբ միավորվում է, որպեսզի ազատի այլմոլորակայինների կողմից առևանգված սուպերհերոսներին: Ֆիլմը դեռ մշակման փուլում է,  իսկ ցուցադրման իրավունքները պատկանում է Netflix-ին: