Արմինկայի գեղեցիկ լուքն ու նոր լուսանկարները Գոհար Ավետիսյանի հետ

Երգչուհի Արմինկան, ով այժմ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, նոր, գեղեցիկ լուսանկարներ է հրապարակել իր միկրոբլոգում։ Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարներում Արմինկան նուրբ և էլեգանտ կերպարում է հանդես եկել։ Երգչուհին կրում է սպիտակ, երկարափեշ կիսաշրջազգեստ, սև տոպ, վարդագույն պիջակ և նույն գույնի բերետ։

Արմինկան նաև լուսանկարներ է հրապարակել հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանի հետ, ով նույնպես գտնվում է ԱՄՆ-ում։ «Աշխատասեր, պոզիտիվ, տաղանդավոր Գոհար Ավետիսյան»,- լուսանկարներին կից գրել է երգչուհին։