Դերասաններ Լիդիա Գրիգորյանի և Գագիկ Մկրտչյանի նորածին որդու առաջին ֆոտոշարքը

Դերասանուհի Լիդիա Գրիգորյանի և դերասան Գագիկ Մկրտչյանի նորածին որդին արդեն ֆոտոշարք ունի։ Դերասանուհին փոքրիկ Դավիթի լուսանկարները տեղադրել է իր ինստագրամյան էջում։ Լուսանկարների մի մասում Դավիթը ավագ եղբոր՝ Էդուարդի հետ է, մեկում էլ՝ մոր գրկին։

Ի դեպ, երկու ամսական Դավիթի ծնվելուց մոտ 20 օր անց Լիդիան արդեն թատրոն է վերադարձել և բեմ բարձրացել։