Աշխարհի ամենաթանկարժեք զգեստները

Առաջին հորիզոնականում Faiyzali Abdullah նորաձևության տունն է, որի զգեստը գնահատում են 30 միլիոն դոլարի չափավ:
Այս թավշյա շքեղ զգեստը կարելու համար օգտագործվել է 751 ադամանդ: Զգեստը ստեղծել են ոգեշնչվելով Ֆրանսիայի թագուհու պատմությամբ. պատմության մեջ հիշատակվում է, որ Ֆրանսիայի թագուհիներից Եկատերինա Մեդիչը նման զգեստ է ունեցել, որը կրել է պաշտոնական բոլոր հանդիպումների ժամանակ: Այսպես նա ցանկանում էր թաքցնել աղքատացման եզրին գտնվող Ֆրանսիայի ճգնաժամային վիճակը:
Պատմաբանները նշում են, որ այդ բոլոր ադամանդները թագուհին գնել էր գյուղացիներից գանձված հարկերի շնորհիվ, ինչի հետևանքով սովամահ են եղել տասնյակ գյուղացիներ:

Բրիտանուհի Դեբի Վինգհամի մոդելավորած` մուսուլման կանանց համար նախատեսված զգեստի արժեքը 18 միլիոն դոլար է:
Հագուստի ասեղնագործությունները կատարվել են ոսկեջրված թելերով, զգեստը նաև զարդարված է հազվագյուտ սև ադամանդներով:
Արաբ շեյխերը նման շքեղ զգեստներ նվիրում են իրենց  առաջին կանանց:

Դեբի Վինգհամի հաջորդ գլուխգործոցի արժեքը 10 միլիոն դոլար է:
Այն ամբողջովին պատված է սև ադամանդներով: Զգեստի համար օգտագործվել է 1850 թանկարժեք քար:
Դիզայների պնդմամբ՝  նման զգեստ է ունեցել Իսպանայի արքայադուստր Եկատերինա Արագոնացին, ով իր մորից՝ Իսպանիայի թագուհուց ստացած ողջ ժառանգությունը ծախսել է ադամանդների վրա, որոնցով էլ պատել է իր զգեստը: