Գոտիե Կապյուսոնը Երևանում․ կայացավ երկար սպասված համերգը

«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում սեպտեմբերի 24-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ ունեցավ ֆրանսիացի հանրահայտ թավջութակահար Գոտիե Կապյուսոնը:
Նա առաջին անգամ ներկայացավ հայ հանդիսատեսին դասական երգացանկի երկու գեղեցիկ ստեղծագործության կատարմամբ՝ Չայկովսկու Ռոկոկո վարիացիաները ևՍեն Սանսի թիվ 1 կոնցերտը, որոնք հնչեցին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ` դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Նա Բեռլինի, Վիեննայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ, Չիկագոյի, Սիդնեյի, Լոնդոնի, Մյունխենի, Փարիզի սիմֆոնիկ նվագախմբերի մենակատարն է: Կապյուսոնը նվագում է 1701 թվականի Մատեո Գոֆրիլեր թավջութակով, որն աշխարհում հայտնի է իր բացառիկ հնչողությամբ: