Ի՞նչ չի կարելի անել Նորվեգիայում. զարմանալի փաստեր

Եթե դուք ցանկանում եք մեկնել հանգստի Նորվեգիա կամ միտք ունեք այնտեղ մշտական բնակություն հաստատելու, ապա պարտադիր հետևեք ստորև նշված կանոններին, որոնք խախտելու դեպքում դուք լուրջ խնդիրներ կարող եք ունենալ:

  • Նորվեգիայում՝ հասարակական տրանսպորտում, երբեք չզիջեք ձեր տեղը տարեց մարդկանց, որովհետև նման կերպ դուք կարող եք վիրավորել նրանց: Շուտով Նորվեգիայում սրա համար կկիրառվեն նաև դրամական տուգանքներ:
  • Այստեղ չի կարելի գովաբանել ընկերներին: Աշխատեք խուսափել անգամ հաճոյախոսություններից, որովհետև նորվեգացիները դա ընդունում են որպես քծնանք:
  • Երբեք մի խոսեք ձեր խնդիրների մասին: Նորվեգացիներն անկեղծ են և չեն թաքցնում, որ իրենց համար ձեր խնդիրներն անհետաքրքիր են և ոչ մի նշանակություն չունեն:
    Եթե մեկ անգամ պատմեք ձեր խնդիրների մասին, հաջորդ անգամ նորվեգացին այլևս ցանկություն չի ունենա ձեզ հետ շփվելու:
  • Այստեղ ոչ միայն չեն սիրում անպատասխանատու մարդկանց, այլ նաև դադարեցնում են իրենց շփումը՝ տեսնելով բնավորության այդ տհաճ գիծը: Ուշանալ ժամադրությունից նշանակում է վիրավորել այն մադրուն, ով ձեզ սպասում է:
  • Այստեղ հազվադեպ են սրճարաններում թեյավճար թողնում: Հիշեք, որ ձեր այս քայլով դուք կարող եք վիրավորել մատուցողին: