Ինչպե՞ս ամուսնանալ անգլիացու հետ

Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս,որ աշխարհում ամենից ցանկալի փեսացուներն ու հարսնացուները անգլիացիներն են։
Այս ժողովրդի առաջին և ամենաբնորոշ գիծը կայունությունն ու հաստատակամությունն է։ Անգլիացիների հետաքրքրասիրությունը թույլ է տվել նրանց յուրացնել այն լավագույնը, ինչը բնորոշ է մյուս ժողովուրդներին, բայց, միևնույն է, նրանք հավատարիմ են մնացել իրենց սովորույթներին:
Ոչ մի ժողովուրդ այդքան պահպանողական չէ, այդքան հավատարիմ չէ իր ավանդույթներին, որքան անգլիացին: Եթե ավանդույթը գոյություն ունի, ինչքան էլ տարօրինակ լինի կամ ծիծաղելի, ոչ մի կիրթ անգլիացի չի համարձակվի այն խախտել: Չնայած անգլիացին քաղաքական տեսանկյունից անկախ է, նա խստորեն ենթարկվում է հասարակական կարգին  և կառչած է ավանդույթներից:

  • Չափազանց ընկերասեր մի’ եղեք. անգլիացիները սիրում են ժամանակ շահել մարդկանց ճանաչելու համար:
  • Հերթը մի’ խախտեք․ մարդկանց աչքում դա ամենասարսափելի հանցագործություն է երևում:
  • Մի’ հարցրեք` որքան գումար է որևէ մեկն աշխատում. փոխարենը կարող եք հարցնել, թե որտեղ է նա աշխատում, ապրում, երբ է արձակուրդի մեկնում և այլն:
  • Մի’ գրկախառնվեք հանդիպելիս. անգլիացիները նախընտրում են միմյանց ողջունել թեթև խորնարհվելով։
  • Մի’ շնորհավորեք ծննդյան տոները նախօրոք․ նրանց կարծիքով դրա հետևանքով մարդը կարող է մահանալ մինչև իր ծննդյան օրը:
  • Երբեք մի հանեք ձեր կոշիկները հյուր գնալիս․ արիստոկրատ անգլիացին երբեք այդպես  չի վարվում։