Անաստասիա Զավորոտնյուկի դստերը հունից հանել են - showbiz.am

Անաստասիա Զավորոտնյուկի դստերը հունից հանել են

By

Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի դուստրն առաջին անգամ իր  ինստագրամյան էջի Stories բաժնում խոսել է մոր հիվանդության մասին:

Անաստասիա Զավորոտնյուկի դուստրը հունից դուրս է եկել մոր հիվանդության շուրջ պտտվող սուտ լուրերի պատճառով և իր վրդովմունքն արտահայտել է ինստագրամյան էջում:
Հրապարակման մեջ նա հորդորել է լրագրողներին պատասխանատվությամբ վերաբերվել իրենց տարծած տեղեկատվությանը և հանուն ռեյտինգի չհորինել կեղտոտ ստեր: Նա նաև շնորհակալություն է հայտնել այն բոլոր մարդկանց, ովքեր սրտանց ցավում են և ամեն կերպ փորձում են աջակցել դերասանուհուն ու նրա ընտանիքին:

Հիշեցնենք, որ ռուս դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկի մոտ հայտնաբերվել էր ուղեղի քաղցկեղ: Նա գտնվում է հիվանդության վերջին փուլում: Դերասանուհին այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում`բժիշկների շուրջօրյա վերահսկողության տակ: Նա մի քնաի օր է, ինչ կոմայի մեջ էր և միացված էր արհեստական շնչառության սարքին: Բարեբախտաբար, նրա վիճակը կայունացել է:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ Վիդեոներ

BBC-ի եթերում փորձագետի դուստրն ընդհատել է նրա հարցազրույցը՝ պահանջելով հայտնել, թե ում հետ է զրուցում (տեսանյութ)

BBC News-ի եթերում փորձագետի դուստրն ընդհատել է նրա հարցազրույցը՝ պահանջելով հայտնել, թե ում հետ է զրուցում։ Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի Առողջապահության համաշխարհային քաղաքականության...
Ավելին