Երկրպագուներին դուր չի եկել Լուիզա Ներսիսյանի նոր տեսքը

Դերասանուհի, հաղորդավարուհի Լուիզա Ներսիսյանը վերջերս կտրուկ ոճափոխություն էր կատարել։ Ինչպես գիտենք, հաղորդավարուհին հանգստանալու էր մեկնել Եգիպտոս, որտեղից վերադարձել է բավականին մուգ արևայրուքով։ Բացի այդ էլ դերասանուհին փոփոխություններ է կատարել սանրվածքի հետ․ Լուիզան աֆրիկյան հյուսեր է արել։ Այս ոճափոխությունը ինչպես դրական, այնպես էլ բացասական արձագանքների է արժանացել Լուիզայի երկրպագուների կողմից։

«Փոխանակ հայկական գեղեցկությամբ հպարտանան, փորձում են սևամորթներին նմանվել», «Ինչքան եք սիրում ձեզ խայտառակ անել, հա, հասկացանք, բայց ձև էլ կա, ձև էլ», «Լուիզա ջան, մազերդ քեզ չի սազում»,- գրել են Լուիզա ինստագրամյան էջի հետևորդները։