Ինչո՞ւ է Էմիլի Ռատակովսկու տեսքը վախեցրել երկրպագուներին

Մոդել և դերասանուհի Էմիլի Ռատակովսկին կարճ ժամանակում կարողացավ ձեռք բերել երկրպագուների մեծ բանակ ու հայտնիություն: Գեղեցկուհին իր համարձակ ու սեքսուալ կերպարներով ինստագրամյան էջում  հիացնում է իր միլիոնավոր երկրպագուներին. նրան համարում են Քիմ  Քարդաշյանի միակ մրցակիցն, ով ավելի նիհար է, նրբագեղ ու գեղեցիկ:
Լինելով մոդել՝ Էմիլին բավականին մեծ ուշադրություն է դարձնում իր կազմվածքին և երբեք չի շեղվում իր հատուկ սննդակարգից, որպեսզի չհավաքի ոչ մի ավելորդ կիլոգրամ: Բայց նրա վերջին հրապարակումը միկրոբլոգում առաջացրել է երկրպագուների զարմանքն ու անահանգստությունը:
Լուսանկարի մեկնաբանություններում երկրպագուները խոստովանել են, որ Էմիլիի նիհարությունը սկսել է վախեցնել և արդեն գեղեցիկ չէ:
Երկրպագուների շրջանում եղել են նաև բժիշկներ, ովքեր հավատացրել են գեղեցկուհուն, որ այսպիսի նիհարությունը առողջ չի համարվում: