«Շնորհավորում եմ ընկերներիս՝ «Լավ երեկո»-ի նոր եթերաշրջանի կապակցությամբ»․ Սրբուկի նոր լուսանկարը Արամ MP3-ի և Գարիկ Պապոյանի հետ

«Լավ երեկո»-ի նոր եթերաշրջանը վերադարձել է Հանրային հեռուսաընկերության հեռուստաեթեր։ Երգչուհի Սրբուկը իր միկրոբլոգում նոր լուսանկար է տեղադրել նախագծի հաղորդավարներ Գարիկ Պապոյանի և Արամ MP3-ի հետ միասին և շնորհավորել ընկերներին՝ նոր եթերաշրջանի մեկնարկի կապակցությամբ։

«Կանաչ ճանապարհ ու կապույտ եթեր Ձեզ, Լավ երեկո՝ բոլոր հեռուստադիտողներին։ Շնորհավորում եմ ընկերներիս ու մեզ՝ «Լավ երեկո»-ի նոր եթերաշրջանի մեկնարկի կապակցությամբ»,- գրել է երգչուհին լուսանկարի մեկնաբանության դաշտում։