Քիմ Քարդաշյանի կայանատեղին՝ լուսավորված հայկական դրոշի գույներով

Քիմ Քարդաշյանն իր հայկական արմատների մասին երբեք չի մոռանում։ Որոշ ժամանակ առաջ գեղեցկուհին նաև լրագրողների հետ զրույցում անկեղծացել էր, թե հայկական կերակուրներից որն է ամենից շատը սիրում։
Հայտնի աստղը շուտով կրկին ժամանելու է Հայաստան։ Քարդաշյանի այցը նախատեսված է հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք WCIT համաժողովի շրջանակում, որի ընթացքում նախատեսվում է նաև նրա ելույթը: Քիմ Քարդաշյան-Վեսթը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվի տեխնոլոգիաների ազդեցությունը ժամանցի, մեդիայի, լրագրության, արվեստի վրա:
Միկրոբլոգում գեղեցկուհին հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, որ կայանատեղին լուսավորվում է հայկական դրոշի գույներով։