Քրիս Բրաունը կրկին սիրաշահում է Ռիհաննային

Ռիհաննայի և Քրիս Բրաունի սիրո անհաջող պատմությունը հայտնի դարձավ 2009 թվականին, երբ Քրիսը Ռիհաննային դաժան ծեծի էր ենթարկել:
Ընտանեկան դժբախտ պատմությունն ավարտվեց նրանով, որ Քրիսը ենթարկվեց 5 տարի պայմանական ազատազրկման և զույգն ամուսնալուծվեց:
Սակայն օրեր առաջ Ռիհաննայի սեքսուալ լուսանկարի մեկնաբանություններում երգիչը կրկին փորձել է սիրաշահել նրան:
«Կուզեի լիենլ այդ լամպի տեղում»,- գրել է երգիչը՝ ակնարկելով, որ կցանկանար այդկերպ մոտ լինել երգչուհուն:
Սակայն Քրիսի այս ուշադրությունն արժանացել է Ռիհաննայի երկրպագուների քննադատություններին:
Երգչուհու ինստագրամայն հետևորդները «հարձակվել են» երգչի վրա՝ նրանից պահանջելով հեռու մնալ Ռիհաննայից ու խորհուրդ տալով երգչուհուն դիմել ոստիկանության: