Այս կինը գիրացել է 55 կգ, որպեսզի դառնա մոդել

Ժամանակակից նորաձևությունը շեղվել է արդեն բոլոր ստանդարտներց: Հիասքանչ են բոլոր կանայք՝ առանց բացառության: Սակայն ցանկանալով ոգեշնչել ու ինքնավստահություն հաղորդել ավելորդ քաշ ունեցող կանանց՝ նորաձևությունը չափն անցավ ու չափազանց շատ սկսեց տեղ տալ գեր մոդելներին:
Այսօր անվանի բրենդներն ու աշխարհահռչակ մոդելիերները նախընտրում են համագործակցել plus size մոդելների հետ: Շատ գեղեցիկ կանայք, ձգտելով ձեռք բերել հայտնիություն, ցանկանում են գիրանալ՝ օգտագործելով դրա համար հատուկ դեղահաբեր:

Ամերիկուհի Նենսի Բլեքը միշտ առանձնացել է իր գեղեցկությամբ և դեռ մանկուց հաղթել է բազմաթիվ գեղեցկության մրցույթներում: Սակայն հասուն տարիքում իր 158սմ հասակի պատճառով Նենսիին չհաջողվեց հաջողության հասնել մոդելային բիզնեսում, ու գեղեցկուհին որոշեց ընտրել այլ մասնագիտություն՝ ընդունվելով բժշկական համալսարան:
Ընդամենը 8 ամսում Նենսին կարողացավ հավաքել 55 կիլոգրամ: Այժմ գեղեցկուհու քաշը 120 կգ է: Նենսին հատուկ դեղահաբեր է օգատգործել, որոնք ոչ միայն օգնում են քաշ հավաքել, այլ հորմոնալ հավելումների շնորհիվ մեծացնում են կրծքերը:
Սակայն ավելորդ քաշը մեծ հաջողություն բերեց Նենսիին. այժմ նրա հետ ցանկանում են համագործակցել բազմաթիվ գովազդային գործակալություններ, նորաձևության տներ, լուսանկարիչներ ու հայտնի բրենդներ:
Նենսին, ով մինչ այս միայնակ էր, հիմա հանդիպում է իտալացի գործարարի հետ, ով վերջերս աղջկան նվիրել է «Լamborgini» մակնիշի ավտոմեքենա:
Ցավոք, Նենսիի առողջությունը շատ է տուժել գիրանալու պատճառով: Բժիշկների հավաստմամբ՝ նա չի կարողանա մայրանալ, եթե չազատվի ավելորդ կիլոգրամներից: