Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը «հրաժարվել են» իրենց տիտղոսից

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, աշխարհի երկրներով շրջագայելիս իրենց առաջին պաշտոնական ընտանեկան ուղևորության ընթացքում շարունակել են զարմացնել հասարակայնությանը և խախտել են թագավորական արարողակարգը:

Այս անգամ, գտնվելով Հարավային Աֆրիկայում, դուքսը և դքսուհին հասարակայնության ներկայացուցիչներին խնդրել են հրաժարվել թագավորական ոճով Ձերդ Բարձրություն պաշտոնական դիմելաձևից, իսկ դրա փոխարեն իրենց պարզապես կոչել անուններով:

Մինչդեռ ողջույնի արարողակարգի այդ պարզեցումը թագավորական զույգին դիմավորողներից ոմանց համար միանգամայն հակառակն է ստացվել: Բո Կաապի շրջանի Քաղաքացիական եւ բարեգործական ընկերությունների ասոցիացիայի քարտուղարը տեղական թերթին տված հարցազրույցում խոստովանել է, որ պարզապես չգիտի, թե այժմ ինչպես դիմի ամուսիններին:

Արարողակարգի այդ խախտումն առաջինը չէ արքայազն Հարրիի ու Մեգան Մարքլի կողմից: Ավելի վաղ համացանցում հայտնվել էին կադրեր, որտեղ երևում Էր, թե ինչպես Սասեքսի դքսուհին Քեյփթաուն ժամանելուն պես իրեն չէր զսպել ու սկսել էր պարել իրենց դիմավորած հարավաֆրիկուհիների պատվիրակության հետ: