«Պլաստիկ վիրահատությունները փրկեցին ինձ». գեղեցկուհի մոդելի անկեղծ խոստովանությունը - Showbiz.am

«Պլաստիկ վիրահատությունները փրկեցին ինձ». գեղեցկուհի մոդելի անկեղծ խոստովանությունը

By

Միլա Ռասալիան հայտնի է դարձել ողջ աշխարհին իր յուրահատուկ գեղեցկության շնորհիվ: Նրան համեմատում են Բարբի տիկնիկի հետ:
Հիմա գեղեցկուհին ամերիկյան ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկն է համարվում:
Իր իդեալական արտաքինի համար Միլան շնորհակալ է պլաստիկ վիրաբույժներիմ: Աղջիկը դիմել է 18 պլաստիկ վիրահատության. նա պլաստիկ միջամտությամբ շտկել է աչքերի ձևը, կոպերը, այտոսկրերը, քիթը, ծնոտը, փոխել է աչքերի գույնը և ամեն ամիս անպատճառ դիմում է կոսմետոլոգներին՝ իր գեղեցկությունը պահպանելու համար:
Սակայն լրագրողների հետ զրույցում Միլայի խոստովանությունը ապշեցրել է հանրությանը. գեղեցկուհին անկեղծացել է՝ ասելով, որ չի ցանկանում երեխաներ ունենալ, որովհետև վախենում է, որ նրանք իր պես տգեղ կլինեն:
«Պլաստիկ վիրահատություները փրկեցին ինձ: Ես երբեք չեմ սիրել իմ բնական գեղեցկությունը»,- անկեղծացել է մոդելը:
Միլան նախընտրում է երեխա որդեգրել մանկատնից: Գեղեցկուհին հավատացնում է, որ մինչ պլաստիկ վիրահատությունները նա չափազանց տգեղ է եղել: Ցավոք, իր բոլոր նախկին  լուսանկարները Միլան վերացրել է:
Չնայած իր իդեալական արտաքինին ու իրեն սիրահարված հազարավոր տղամարդկանց՝ Միլան դեռ չի ազատվել նախկին բարդույթներից և իրեն գեղեցիկ չի համարում:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

Դավիթ Գրիգորյանը` իր 29-ամյակի և երկվորյակ դուստրերի հետ կարանտինային առօրյայի մասին

Հաղորդավար, լրագրող և իր համար դերասանությունը ստեղծագործական հոբբի անվանող Դավիթ Գրիգորյանը, ով այժմ  ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի քարտուղարն...
Ավելին