Աշխարհի ամենաերկար գաթան՝ Երևանում

Հայկական գաթայի անուշ բույրն այսօր առավոտից տարածվել է Թումանյան փողոցում: Բազմաթիվ երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր եկել էին համտեսելու աշխարհի ամենաերկար գաթան:
Երևանի սրտում այս րոպեներին կտրվում է աշխարհի ամենաերկար` 65 մետր երկարություն ու 410 կգ քաշ ունեցող գաթան:
Այն գերազանցում է 2018-ին Գինեսի գրքում պաշտոնապես գրանցված ռեկորդը:
Այստեղ հիմա  յուրահատուկ բաղադրատոմսով պատրաստված աշխարհի ամենաերկար գաթայի համտես-հյուրասիրությունն է։