«Արժի մի անգամ էլ ծնվել ու հազար անգամ մեռնել»․ Նազենի Հովհաննիսյանի նոր գրառումը

Դերասանուհի և հաղորդավարուհ Նազենի Հովհաննիսյանը բավականին հաճախ է հրապարակում ինստագրամյան էջում իր գեղեցիկ լուսանկարները՝ դրանց կից կիսվելով իր հետաքրքիր մտքերով ու նորություններով։
Այս անգամ գեղեցկուհին իր ինստագրամյան հետևորդներին ներկայացրել է բեմի նկատմամբ իր սերն ու կապվածությունը հետաքրքիր գրառմամբ․

«Ամեն օրվա ավարտ մի ամբողջ կյանքի պատմության ավարտ է: Արածներդ, երբ գումարում ես իրար, հասկանում ես, թե մի օրվա մեջ որքա՜ն բան ես հասցրել անել ու ապրել, իսկ երբ նայում ես դեռ չարածներիդ, պարզ է դառնում, որ մի կյանքը միևնույն է չի էլ հերիքի ամեն ինչ հասցնելու և անելու համար:
Մնում է ժպտալ ու փորձել հասցնել այն, ինչ նախատեսված է օրվա համար։ «Օրվա հոգսը բավ է օրվան»։
Հ.Գ. Բեմն էնքան կյանք ու էներգիա է տալիս, որ հաստատ արժի մի անգամ էլ ծնվել ու հազար անգամ մեռնել` էդ սերն ու շնորհակալությունը վայելելու համար»։