Արփինե Իսրայելյանը միացել է «Բարև, երկիր» առավոտյան ծրագրին

Արփինե Իսրայելյանն այսուհետ կներկայանա որպես առավոտյան ծրագրի հաղորդավար: Դերասանուհին կվարի «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Բարև, երկիր» առավոտյան ծրագիրը:

«Առաջարկը ստացել եմ հաղորդման պրոդյուսեր Արման Պետրոսյանից: Քանի որ ձևաչափն ինձ ծանոթ էր, հետաքրքրեց»,- նշել է դերասանուհին և ավելացրել. «Հաղորդավարի աշխատանքն ունի շատ դրական կողմեր դերասանի համար՝ խոսքի հստակություն, ինֆորմացիայի մեծ աղբյուր, շփում նոր մարդկանց հետ: Ի վերջո, հեռուստադիտողը տեսնում է դերասանի իրական եսը՝ առանց կերպարի, առանց խաղի եւ նախօրոք սովորած սցենարի»: Այս մասին մենք տեղեկանում ենք BRAVO.am-ից։

Դերասանուհին անդրադառնալով հեռուստասերիալներում չնկարահանվելու փաստին՝ նաև հավելել է. «Ծանրաբեռնվածությունս շատ է, նաև շատ դեպքերում դերասանական ոչ պրոֆեսիոնալ թիմ է աշխատում, ինչն էլ ավելի է բարդացնում աշխատանքը, սցենարի խնդիր էլ ունենք, ցավոք: Իհարկե, բացառություններ էլ են լինում»: