Բելա Հադիդը նորաձևության շոուին մասնակցել Է ժանեկազարդ ներքնազգեստով

Պաղեստինյան ծագմամբ սուպերմոդել Բելա Հադիդը մասնակցել Է փոփ-կատարող Ռիհաննայի կողմից հիմնված Savage x Fenty ներքնազգեստի բրենդի նորաձևության շոուին, որն անցկացվել Է Նյու Յորքում, Barclays Center-ի բեմում: Ցուցադրությունից լուսանկարներ են հրապարակվել Հադիդի ինստագրամյան էջում:

Մոդելը բեմի վրա Է հայտնվել հանդերձանքով, որը բաղկացած Էր դեղին երանգի կրծկալով՝ կենտրոնում զետեղված մեծ քարով, և համապատասխան գույնի բարձր գոտկատեղով ժանյակազարդ կիսավարտիքով, որոնք ժապավենով կապված են կողքերին: Հադիդի կերպարն ամբողջացվել Է երկար գուլպաներով, մեծ ոսկյա թևնոցներով, գոտկատեղին՝ շղթա-գոտիով և ժանեկազարդ թիկնոցով, որը ծածկում Է մոդելի գլուխը: Ամբողջ հագուստը պատրաստված Է արևելյան ոճով: