Գեղեցկուհի քույրեր Մայա և Սոֆյա Պողոսյանների նոր լուսանկարները Բալիից

Ինչպես գիտենք, դերասանուհի Սոֆյա Պողոսյանը ամուսնու՝ Աշոտ Տեր-Մաթևոսյանի հետ հանգիստն է անցկացնում Բալի կղզում։ Դերասանուհու քույրը՝ Մայան, ևս Բալիում է և կրկին ամուսնու հետ։ Գեղեցկուհի քույրերը թարմացրել են իրենց ինստագրամյան էջերը՝ հրապարակելով նոր, գեղեցիկ և գրավիչ լուսանկարներ։ Մայան նաև տեսանյութեր է հրապարակել, որոցից մեկում նա շքեղ, կարմիր, երկարափեշ զգեստով է, իսկ մյուսում՝ շորտով և կարճ տոպով՝ այդպիսով ցուցադրելով սլացիկ և սեքսուալ կազմվածքը։

Քույրերը պարբերաբար թարմացնում են նաև իրենց Ինստագրամի Stories բաժինները՝ հրապարակելով նոր վայրեր, նոր ուտեստներ, որոնք իրենցից անբաժան են հեքիաթային Բալիում։