«Ես ձեզ երբեք հուսախաբ չեմ անի». Սարգիս Ավետիսյանը կիսվել է ուրախալի նորությամբ

Երգիչ և դերասան Սարգիս Ավետիսյանն իր ինստագրամյան էջում կիսվել է լավ նորությամբ՝ ուրախացնելով իր բոլոր երկրպագուներին:
«Սոչիում կայացած մրցանակաբաշխությանը «Իմ երջանկություն» երգն արժանացավ «Տարվա երգ» մրցանակին: Շնորհակալ եմ ձեզ, իմ անդավաճա՛ն ու ակտի՛վ լսարան:
Նշեմ նաև, որ հաղթանակած երգի հեղինակը հենց ես եմ, որն էլ ինձ կրկնակի ուրախություն է պարգևում: Ես ձեզ երբեք հուսախաբ չեմ անի. սպասե՛ք նոր հետաքրքիր պրեմիերաների: Սիրում եմ բոլորիդ: Ձեր՝ Սարգիս Ավետիսյան»,- իր լուսանկարին կից նշել է երգիչը: