Հրապարակվել Է ճանապարհորդների համար աշխարհի լավագույն շրջանների վարկանիշը

Լիսաբոնում գտնվող Սան Ժորժի դի-Արոյուշը դարձել Է զբոսաշրջիկների համար աշխարհի ամենահետաքրքիր շրջանը: Այդ մասին վկայում են այն վարկանիշի արդյունքները, որը հրապարակել Է ճանապարհորդությունների և զվարճալիքների մասին պատմող Time Out ռեսուրսը:

Փորձագետների կարծիքով, Արոյուշը բազմամշակութային կենտրոն Է, որտեղ զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ փողոցային արվեստի, պատմական արժեքների, աշխարհի տարբեր ժողովուրդների խոհանոցների հետ: Ցուցակի երկրորդ տեղում հայտնվել Է Տոկիոյի Սիմո-Կիտաձավա շրջանը: Կայքում ասվում Է, որ այդ վայրը հռչակված Է վինտաժային խանութներով և տեղի սուր ճաշատեսակներ մատուցող ռեստորաններով: Նրանց հաջորդում Է Լագոսի Օնիկանը: Ճանապարհորդներն այս շրջան են ժամանում բազմազան ճարտարապետության համար, որում արտացոլված Է քաղաքի պատմությունը՝ գաղութային դարաշրջանի շենքերից մինչև արևմտյան ոճով ժամանակակից վեհակերտ շինությունները:

Չորրորդը դարձել Է Բեռլինի Վեդդինգ բազմամշակութային շրջանը: Հինգերորդ հորիզոնականն էլ զբաղեցրել Է Պատմական ֆիլիպինյան քաղաքը Լոս Անջելեսում: Փորձագետներն այդ վայրը համարում են մշակույթների խառնարան, որը, ի տարբերություն քաղաքի բազմաթիվ զարգացող շրջանների, պահպանում Է սեփական բնագրական բնույթը: Այս շրջանում Է գտնվում Լոս Անջելեսի ամենահետաքրքիր նոր ռեստորաններից մեկը, և զբոսաշրջիկները կարող են տեսարժան վայրերը դիտել՝ զբոսանք կատարելով ավանդական ֆիլիպինյան ջիփնիում: