Քայլի Ջեններին տեղափոխել են հիվանդանոց

Քայլի Ջեններն օրեր առաջ իր ինստագրամյան էջում երկրպագուների հետ կիսվել էր՝ բողոքելով իր առողջությունից: Գեղեցկուհու մոտ սովորական մրսածություն էր, սկայն այսօր պարզ է դարձել, որ Քայլիին տեղափոխել են հիվանդանոց առողջական վիճակի վատթարացման պատճառով: Աստղի մոտ սկսվել է անտանելի գլխացավ ու սրտխառնոց: Նրան տեղափոխել են ամերիկյան լավագույն բուժհաստատություններից մեկը:
Ջենները պատրաստվում էր մեկնել Փարիզ, որպեսզի մասնակցի նորաձևության շաբաթին: Ցավոք, նրա թիմը մեկնել է միջոցառման առանց նրա:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ հիվանդանոցում Քայլիի եհտ է նրա երեխայի հայրը՝ Թրևիս Սքոթը, ով գեղեցկուհու կողքից մեկ վայրկյան անգամ չի հեռանում ու խնամում է նրան:
Հիշեցնենք, որ օրեր առաջ իր բոլոր ծրագրերը հետաձգել էր նաև Քիմը, ում ինքնազգացողությունը փսորիազի պատճառով բավականին վատացել էր: