Աշխարհի ամենասեքսուալ բռնցքամարտիկը

Ֆիրուզա Շարիպովան համարվում է Ղազախստանի բռնցքամարտի լեգենդը:
Չնայած իր գեղեցկությանն ու սեքսուալությանը՝ աղջիկն աննախադեպ հաջողություններ է գրանցել բռնցքամարտի ասպարեզում:
Նրան համարում են աշխարհի ամենագեղեցիկ բռնցքամարտիկը: Նուրբ ժպիտով ու սլացիկ կազմվածքով գեղեցկուհին մարզասրահներում է անցկացնում իր օրվա 85%-ը: Որոշ ժամանակ առաջ բժիշկներն աղջկան խորհուրդ տվեցին դադարեցնել բռնցքամարտով զբաղվելը, եթե նա ցանկանում է մի օր մայրանալ, բայց աղջիկը քամահրանքով մոտեցավ մասնագետների խորհրդին:
Շշուկներ էին պտտվում, որ աղջիկը ոչ ավանդական սեռական կողմնորոշումներ ունի, սակայն ինքը՝ ֆիրուզան, ոչ մի կերպ չի ցանկանում խոսել նման անձնական թեմաների շուրջ:
Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից քչերն են կարողանում պահպանել իրենց նրբագեղությունն ու գեղեցկությունը՝ մտնելով բռնցքամարտի ոլորտ. չէ՞ որ ուժը և ինչ-որ տեղ մի փոքր դաժանությունն ավելի շատ տղամարդկային հատկանիշներ կարելի է համարել:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ կին բռնցքամարտիկների թիվը վերջին 3 տարիների ընթացքում մեծացել է 37%-ով: