Էլլեն Ասատրյանի չափազանց անկեղծ գրառումը տղամարդկանց մասին

Երգչուհի և դերասանուհի Էլլեն Ասատրյանն իր ինստագրամյան էջի Stories բաժնում (որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո այն անհետանում է) հրապարակել է չափազանց հուզիչ գրառում, որը կնոջ նկատմամբ տղամարդկանց տածած սիրո իրական ուժի և ներգործությանը մասին է։
Դերասանոհին իր գրառման մեջ կարողանում է ներկայացնել՝ ինչ ահռելի ազդեցություն կարող է ունենալ կնոջ համար սիրող տղամարդու վերաբերմունքն ու զգացմունքները, որքան է փոխվում կինը՝ զգալով, որ սիրելի է։