Ո՛չ տղա է, ո՛չ աղջիկ. նոր «Բարբի» տիկնիկը զարմացրել է բոլորին

«Mattel» կազմակերպությունը արտադրում է նոր տիկնիկներ, որոնք ապշեցրել են գնորդներին:
Այժմ երեխաներն իրենք կարող են ընտրել, թե որ սեռին պետք է պատկանի տիկնիկը:

«Creatable World» հավաքածուին պատկանող տիկնիկներն ունեն տղամարդկային և կանացի հագուստ, կեղծամ, աքսեսուարներ: Ընկերության պաշտոնակա հայտարարության մեջ նշվում է, որ տիկնիկի մասսայական օգտագործումը կօգնի երեխաներին հետագայում խուսափել հոգեբանական բազմաթիվ խնդիրներից. չէ՞ որ տիկնիկները մշակույթի մի մասն են կազմում և մեծ նշանակություն ունեն անձի ձևավորման հարցում:

Հոգեբանների պնդմամբ՝ տիկնիկներն ակտիվ օգտագործող երեխաները հետագայում մանկության այդ խաղալքի հետ են սկսում կապել իրենց իդեալի պատկերացումները, դրա մասին են փաստում տիկնիկային արտաքին ունեցող բազմաթիվ աղջիկներն ու նաև տղաները:
Սակայն շատ ծնողներ բացասաբար են վերաբերվել այս նորամուծությանը, և հնարավոր է, որ «Mattel» կազմակերպության այս տիկնիկը արգելվի ամերիկայի մի քանի նահանգներում: