«Ամուսինս որոշել է դառնալ շուն». տարօրինակ մարդիկ

32-ամյա ամերիկացի Թոմը մասնագիտությամբ ծրագրավորող է ունի լավ աշխատանք, որտեղ իրեն բավականին լավ են վարձատրում: Սակայն աշխատանքային օրվա ավարտից հետո, երբ արթնանում է նրա ալտեր էգոն, սկսվում է Թոմի երկրորդ կյանքը, որտեղ նա ապրում է որպես շուն:
Համացանցի միջոցով 32-ամյա ծրագրավորողն, ով ամուսնացած է և ունի մեկ որդի, իր համար պատվիրել է դոլմոտին ցեղատեսակի շան կոստյում: Աշխատանքից վերադառնալով տուն՝ նա հագնում է այս կոստյումն ու իրեն պահում շան պես:
Նա պահանջում է իր կնոջից իրեն տանել զբոսանքի, տալ շան կեր (որի պատճառով նա մեկ անգամ թունավորվել և ընկել էր հիվանդանոց):
Արդեն 3 տարի է, ինչ Թոմը չի քնում անկողնում, նա իր համար գնել է վանդակ, որտեղ մի կերպ տեղավորվելով՝ լուսացնում է գիշերը:
Դպրոցն ու համալսարանը գերազանցությամբ ավարտված և աշխատավայրում բարձր պաշտոն զբաղեցնող այս երիտասարդը ընտանիքի հետ օրվա մեծ մասը խոսում է հաչոցով:
Իհակե, նրա կինն ու մտերիմները անհանսգտացած են Թոմի այս տարօրինակությամբ, որն ի հայտ է եկել 3 տարի առաջ: Սակայն հոգեբանները շտապում են հանգստացնել նրանց՝ պարզաբանելով, որ սա պարզապես Թոմի քմահաճությունն է, և նա հոգեկան առողջության հետ ոչ մի խնդիր չունի: