Բեն Ավետիսյանի հումորային շնորհավորանքը՝ Իրինա Այվազյանին

«Էլենի օրագիրը» սերիալից մեզ հայտնի ու սիրված Իրինա Այվազյանն այսօր նշում է իր 24-ամյակը:
Գեղեցկուհին լեզվաբանի ու տուրիզմի մենեջերի մասնագիտություն ունի, սակայն հաջողությունը նրան ժպտաց հենց թատերական ոլորտում: Երիտասարդ դերասանուհին կարճ ժամանակում կարողացավ ճանաչում ու երկրպագուների մեծ բանակ ձեռք բերել:
Այսօր Իրինան իր ինստագրամյան էջում կիսվել է ընկերներից ստացած խենթ շնորհավորանքներով ու բարձր տրամադրությամբ, սակայն ամենից շատ ինստագրամյան հետևորդներին դուր է եկել դերասան Բեն Ավետիսյանի շնորհավորանքը: