Գոհար Ավետիսյանի նոր լուսանկարները քննարկումների առարկա են դարձել

Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը օրերս ժամանել է Հայաստան։
Այդ մասին մենք տեղեկացանք նրա միկրոբլոգում հրապարակված լուսանկարի շնորհիվ։
«Առավոտը բարի է, եթե դու արթնանում ես ինքնաթիռում և լսում ես՝ «բարի գալուստ Երևան»: Սիրելի օդ, կերակուր, մարդիկ»,- լուսանկարին կից նշել էր Գոհար Ավետիսյանը:
Գեղեցկուհին երևանյան փողոցում զբոսանքի ժամանակ լուսանկարվել է և կիսվել է գեղեցիկ կադրով երկրպագուների հետ, սակայն դրան կից նա տեղադրել է նաև իր հին լուսանկարը, որում Գոհարը 45 կգ ավելի է կշռում։
Երկրպագուները հիացել են գեղեցկուհու նպատակասլացությամբ ու կամքի ուժով՝ սկսելով հարցնել նրանից խորհուրդներ և քննարկելով՝ որքան ուժեղ աղջիկ է Գոհարը։