«Ի՞նչպես է քեզ մոտ ստացվում». Աննա Թովմասյանը զարմացրել է երկրպագուներին

Երգիչ Արամեի կինը՝ Աննա Թովմասյանը, բավականին ակտիվ է իր ինստագրամյան էջում: Գեղեցկուհին կիսվել է նոր լուսանկարով, որը զարմացրել է երկրպագուներին. չնայած որ երգչուհին պատարստվում է շուտով երկրորդ անգամ մայրիկ դառնալ՝ նրա կազմվածքն իդեալական է:
«Ի՞նչպես է քեզ մոտ ստացվում»,- լուսանկարի մեկնաբանություններում հարցրել է երկրպագուներից մեկը՝ հիանալով Աննայի կազմվածքով:
Հիշեցնենք, որ Արամեն և Աննան արդեն ունեն դուստր:
Շշուկներ են պտտվում, որ գեղեցիկ զույգի հաջորդ փոքրիկը տղա է լինելու, ում անվանելու են Արամեի հոր պատվին: