Տրամադրության գույնը՝ սև․ Սոնա Ռուբենյանի գեղեցիկ և նրբագեղ կերպարները

Գեղեցկուհի երգչուհի Սոնա Ռուբենյանը, ով կարծես դեռ երեկ էր, երբ իր առաջին քայլերն էր անում հայկական շոու-բիզնեսում, այսօր արդեն բավականին սիրված ու ճանաչված է։ Երգչուհին մշտապես նոր գեղեցիկ կերպարներով է հանդես գալիս և առանձնակի ուշադրություն է դարձնում իր արտաքինին ու հագուկապին։ Հիտևելով արտիստուհու Ինստագրամին՝ մենք նկատել ենք, որ վերջերս Սոնան հաճախ է կրում սև հանդերձներ, որոնք, ի դեպ, բավականին սազում են գեղեցկուհուն։ Ժամեր առաջ էլ երգչուհին կրկին թարմացրել է իր ինստագրամյան էջը՝ հրապարակելով նոր լուսանկար Շառլ Ազնավուրի անվան թանգարանից։ Լուսանկարում Սոնան կրկին սև զգեստով է։