Քարդաշյանը ցանկանում է աշխատատեղեր բացել հայերի համար

Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում կիսվել է նորությամբ, որն անչափ ուրախացրել է նրա հայ երկրպագուներին:

«Մոտակա երկու շաբաթների ընթացքում ես կմեկնեմ Հայաստան և հույս ունեմ, որ իմ այցով կնպաստեմ առևտրի ոլորտի զարգացմանը և հայերի համար աշխատատեղերի ստեղծմանը  skims բրենդի առաջխաղացմամբ»,- գրել է Քարդաշյանն իր ինստագրամայն էջում։

Հայտնի աստղը շուտով կրկին ժամանելու է Հայաստան։ Քարդաշյանի այցը նախատեսված է հոկտեմբերի 6-9-ը Երևանում կայանալիք WCIT համաժողովի շրջանակում, որի ընթացքում նախատեսվում է նաև նրա ելույթը: Քիմ Քարդաշյան-Վեսթը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվի տեխնոլոգիաների ազդեցությունը ժամանցի, մեդիայի, լրագրության, արվեստի վրա: