«Այլևս չեմ կարող ասյպես»․ ի՞նչ է պատահել «Կենդանի Քեն»-ին

«Կենդանի Քենը» ողջ աշխարհին հայտնի դարձավ իր տասնյակ պլաստիկ վիրահատություններով և տիկնիկի նմանվելու անհագ ցանկությամբ։ 70-ից ավելի պլաստիկ վիրահատություններից մի քանիսի ժամանակ «Կենդանի Քեն»-ի՝ Ռոդրիգո Ալվեսի կյանքը մազից է կախված եղել, սակայն դա նրան չի կանգնեցրել, և տղամարդը շարունակել է կատարելագործել իրեն վիրաբուժության միջոցով։
Սակայն անդադար վիրահատությունները, սթրեսը, դեղամիջոցները՝ հորմոնալ հավելումներով, չէին կարող չթողնել իրենց սարսափելի ազդեցությունը Ռոդրիգոյի առողջության վրա․ հիմա Ալվեսի մոտ ոչ միայն գնալով վատթարանում է  իքնազգացողությունը, այլ նաև սկսվել են խնդիրներ ավելորդ քաշի հետ կապված։ Չնայած ճիշտ սննդակարգին ու անդադար մարզումներին՝ «Կենդանի Քեն»-ը գնալով գիրանում է։
Լրագրողների հետ զրույցում նա խոստովանել է, որ մեկ շաբաթ չի կերել ոչինչ, միայն ջուր է օգտագործել, սակայն գիրացել է 5 կգ։ Բժիշկների հավաստմամբ՝ սա հորմոնալ դեղերի վատ հետևանքն է։
«Այլևս չեմ կարող ասյպես»,- անկեղծացել է Ռոդրիգո Ալվեսը՝ խոստովանելով, որ այլևս չի ցանկանում փոփոխությունների ենթարկել իր արտաքինն ու զղջում է նախկին քայլերի համար։
Հիմա Ռոդրիգոն, պարզապես, ցանակնում է բուժվել և ապրել երջանիկ կյանքով։