Ինչո՞ւ են լաց եղել Լերա Կուդրյավցևան և Սերգեյ Լազարևը

Ռուսական հեռուստածրագրերից մեկի շրջանակներում Սերգեյ Լազարևը հայտնել է, որ մեկ տարի առաջ դուստր է ունեցել, և փոքրիկը հիմա արդեն անում է իր առաջին քայլերը. այս նորությունը շոկային է եղել ոչ միայն Լազարևի ընկերների և երկրպագուների համար, այլ նաև նախկին սիրեցյալի՝ Լերա Կուդրյավցևայի համար, ով լաց է եղել՝ բացատրելով, որ դրանք երջանկության արցունքներ են:
Հաղորդավարոհին նաև խիստ վիրավորվել է երգչից, սակայն Լազարևը հայցել է նրա ներողամտությունը: Երգիչը նաև ներկայացրել է իր, որդու և փոքրիկ դստեր լուսանկարները: Նրա և Կուդրյավցևայի դուստրերը ծնվել են մի քանի օրվա տարբերությամբ:
Տարիներ առաջ լրագրողների հետ զրույցներում հաղորդավարուհին խոստովանել է, որ իր և երգչի բաժանման պատճառը լարված աշխատանքն էր, որը զբաղեցնում էր օրվա մեծ մասը՝ չթողնելով տեղ անձնական կյանքի համար:
Բացի այդ՝ Կուդրյավցևան շատ էր ցանկանում օրինականացնել իր և Լազարևի հարաբերությունները, սակայն երգիչը բացասաբար էր վերաբերվում ամուսնությանն ու չէր պատրաստվում կապել  իր կայնքը գեղեցկուհի Lերայի հետ:
2013 թվականին տեղի ունեցավ Կուդրյավցևայի և հայտնի հոկեիստ Իգոր Մակարովի ամուսնական ճոխ արարողությունը, որին ներկա էին ռուսական շոու-բիզնեսից բազմաթիվ աստղեր: