Սիրուշոն հրաժարվել է հարցազրույց տալ ադրբեջանցի լրագրողին - Showbiz.am

Սիրուշոն հրաժարվել է հարցազրույց տալ ադրբեջանցի լրագրողին

By

Ամիսներ առաջ Սիրուշոն հրավիրվել էր մասնակցելու Լայմա Վայկուլեի կազմակերպած երաժշտական փառատոնին։ Միջոցառումից ամիսներ անց երգչուհու մենեջերը՝ Նունե Խուրշուդյանը, Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Սիրուշոն մերժում հարցազրույց տալ ադրբեջանցի լրագրողին:

Տեսանյութում ադրբեջանական կայքի ներկայացուցիչն ասում է, որ նա երկար տարիներ է, ինչ ապրում է Լատվիայում և ներկայացնում է ադրբեջանական պորտալ, խնդրում է չվախենալ իրենից։ Ի պատասխան Սիրուշոն ասում է, որ չի վախենում, սակայն չի էլ ցանկանում ադրբեջանական հարթակին հարցազրույց տալ: «Շնորհակալ եմ, որ ցանկանում եք ինձ հետ հարցազրույց անել, բայց ոչ: Ներեցեք»,- ասել է հայ երգչուհին:

«Այս տարի Լատվիայում կայացած միջազգային երգի փառատոնից, որին Լայմա Վայկուլեի հրավերով մասնակցում էր նաև Սիրուշոն, ով ի դեպ միակ ներկայացուցիչն էր Հայաստանից: Ինչ հաճելի է, երբ աշխատում ես նման արտիստի հետ, ում շնորհիվ քեզ հպարտ ես զգում: Որքան նմանատիպ իրավիճակներ են լինում հյուրախաղերի ժամանակ, որոնց մասին ոչ-ոք չի իմանում»,- տեսանյութին կից գրել է երգչուհու մենեջերը:

Leave a Comment

Your email address will not be published.

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

ԲԱՑ ՉԹՈՂՆԵԼ

post-image
ՇոուՆյուզ

«Նվիրում Արցախին» նախագծով «Ոսկե ծիրան»-ը կմիանա համահայկական դրամահավաքին

Նոյեմբերի 1-ից՝ «Նվիրում Արցախին» նախագծով, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ 17-րդ փառատոնի ծրագրերի շրջանակում, կմիանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք,...
Ավելին
post-image
ՇոուՆյուզ

Սիմֆոնիկ նվագախումբը բարեգործական համերգներ է կազմակերպում. հասույթը կփոխանցվի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ տեղի կունենան առցանց հեռարձակվող բացօթյա բարեգործական համերգներ‚ որոնց ընթացքում հանգանակված բոլոր միջոցները կփոխանցվեն Զինծառայողների...
Ավելին