Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը վիճե՞լ են

Այսօր Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջի միլիոնավոր հետևորդներին ուրախացրեց՝ հրապարակելով ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ ռոմանտիկ ու ջերմ լուսանկար, որում նրանք համբուրվում էին:
Ընդամենը մի քանի վայրկյանների ընթացքում լուսանկարը հավաքեց հազարավոր մեկնաբանություններ, սակայն Քիմը 15 րոպե անց ջնջեց այն: Շատերը կարծում են, որ գեղեցկուհին լուսանկարը ջնջել է ամուսնու հորդորով, ով չի ողջունում զգացմունքները հանրային կերպով ցուցադրելը։
Երկրպագուների մի մասն էլ կարծել է, որ աստղային զույգը վիճել է, ինչն էլ պատճառ է հանդիսացել, որպեսզի Քիմը հեռացնի իր միկրոբլոգից այդ ռոմնատիկ լուսանկարը:
Ինչևէ, Քիմն ու Քանյեն համարվում են աստղային ամենահավատրիմ զույգերից ու ամենաամուր ընտանիքներից մեկը, սակայն գեղեցկուհին ռեալիթի-շոուների ժամանակ բազմիցս խոսել է, որ կիրքն իրենց հարաբերություններում պակասել է, սակայն դա չի ազդել իրենց սիրո վրա, որն օր օրի էլ ավելի է ուժգնանում:
Քիմն ու Քանյեն ունեն 4 երեխա, սակայն զույգը չի պատրաստվում սահմանափակվել այդքանով:
Քարդաշյանը հարցազրույցներից մեկում անկեղծացել է, որ ևս երկու երեխաների մասին է երազում, սակայն աշխատանքային զբաղվածությունը թույլ չի տալիս հիմա իրականացնել այդ երազանքը: