Քորթնի Քարդաշյանը կերպարանափոխվել է՝ նմանակելով Քիմին

Քարդաշյան քույրերը միլիոնավոր մարդկանց համար համարվում են գեղեցկության էտալոն։ Նրանք շարունակում են դիմել պլաստիկ վիրահատությունների, կոսմետոլոգների՝ կատարելագործելով իրենց արտաքինը։
Նմանակելով կրստեր քրոջը՝ Քիմին, Քորթնին նույնպես որոշեց դառնալ շիկահեր, սակայն նրա կերպարանափոխությունը խիստ հիասթափեցրել է երկրպագուներին։ Ինստագրամյան հետևորդները կարծում են, որ թխահեր գեղեցկուհուն վարսերի այդ գույնը ընդհանրապես չի գեղեցկացնում և մեծացնում է նրա տարիքը։
Սակայն ինքը՝ Քորթնին, հավատացրել է իր երկրպագուներին, որ անչափ գոհ է ստացված արդյունքից և չի պատրաստվում վերադառնալ նախկին գույնին։
«Դու ինչ է, կեղծա՞մ ես վերցրել քրոջիցդ»,- գրել են հետևորդները լուսանկարի մեկնաբանություններում։