Ի՞նչն է Նիկ Եգիբյանին հունից հանել

Երգիչ և երգահան Նիկ Եգիբյանը հայտնի է իր հանգիստ ու զուսպ բնավորությամբ, սակայն այսօր նա ինչ-ինչ պատճառներով հունից դուրս է եկել՝ երկրպագուների հետ կիսվելով բավականին անկեղծ հրապարակմամբ:
«Ես քնում եմ 4-5 ժամ՝ աչքերիս կապտուկները վկա, քաղաքից դուրս գնում եմ միայն նկարահանման դեպքում, մարզասրահ գնում եմ 40 րոպեով, ոչ թե նորմալ մարդկանց նման՝ շաբաթը 3 անգամ երկուական ժամերով, քայլում եմ աշխատանքի ավարտից հետո՝ ժամը 24:00-ին և քայլում եմ շատ արագ, հաց ուտում եմ երբ և ինչ հասցնեմ: Օրգանիզմս վաղուց սովորել է, որ ոչ միշտ է ստանում այն, ինչ ուզում է:
Եվ եթե իմ զբաղված կյանքը լուսաբանող հրապարակումներ չեմ անում, դեռ չի նշանակում, որ ես բազկաթոռ վարողի վարորդական իրավունք ունեմ, ուր էր…
Չեմ ուզում լսել մարդկանց անձնական խնդիրների մասին. լինի ընկեր բարեկամ, թե անծանոթ: Ունեմ իմ խնդիրներն ու իմ աշխատանքը, որոնց մասին ոչ ոք չգիտի, որովհետև ես չեմ կիսվում՝ ելնելով իմ և մարդկանց շահերից»,-  նշել է Նիկ Եգիբյանը՝ հիշեցնելով, որ ինքը հոգեբան չէ և կարիք չկա սեփական խնդիրներով իրեն ծանրաբեռնել: