Մարիա Պաշաևան Դաղստանի ամենագեղեցիկ աղջիկն է։ Գեղեցկուհին մեծ ճանաչում ձեռք բերեց ինստագրամյան հետևորդների շնորհիվ։
Աղջկան համագործակցության առաջարկներ են անում բազմաթիվ հայտնի աստղեր ու գովազդային գործակալություններ։ 153 սմ հասակով և 43 կգ քաշով փոքրամարմին դաղստանցին իսկապես տիկնիկի է նման։
Մարիան հավատցնում է, որ չի դիմել ոչ մի պլաստիկ վիրահատության, և նրա գեղեցկությունը բնատուր է։
Պաշաևան Եգոր Կրիդի հետ հանդիպել է նրա տեսահոլովակներից մեկի նկարահանման ժամանակ։ Երգիչն անգամ փորձել է սիրաշահել աղջկան, սակայն նրա կողմից անտարբերության է արժանացել։ Մարիան խոստովանել է, որ առանձահատուկ համակրանք է տածում Տիմատիի նկատմամբ, իսկ Եգորն իրեն որպես տղամարդ չի հետաքրքրում։ Աղջկա այս հայտարարությունն անչափ վիրավորել է Կրիդին, ով որոշել է այլևս չհամագործակցել Մարիայի հետ՝ փնտրելով իր տեսահոլովակի համար մեկ այլ մոդելի։