Մահացել է Սնուփ Դոգի նորածին թոռնիկը

Աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի որդին իր ինստագրամյան էջում կիսվել է երկրպագուների հետ ցավալի նորությամբ՝ տեղեկացնելով, որ մահացել է իր 10 օրական փոքրիկը: Երիտասարդը չի հայտնել, թե ինչն է եղել փոքրիկի մահվան պատճառը, սակայն նա նշել է, որ չնայած այդ ցավին ու ողբերգությանը՝ ինքն ու կինը չեն պատրաստվում ընկճվել ու շարունակում են հավատալ իրենց երջանիկ ապագային:
«Տղաս մահացել է իմ ձեռքերում, և այն էներգիան, որը ես ստացա նրանից, երբեք չի լքի ինձ»,- հուզիչ գրառմամբ կիսվել է փոքրիկի հայրն իր միկրոբլոգում:
Սնուփ Դոգն այս ցավալի լուրի տարածումից հետո սոցիալական կայքերի իր էջերում կիսվել է մի տեսանյութով, որտեղ խորհուրդ է տրվում՝ կյանքի դժվար փորձությունների ժամանակ ապավինել Աստծո օգնությանը: