«Մեկ-մեկ թագդ հանիր». ինչո՞ւ են քննադատել Արենա Զեյնալյանին

«Միսս Հայուհի 2018» գեղեցկության մրցույթի հաղթող Արենա Զեյնալյանը, ով «Women’s Club»-ի մասնակիցներից է, կարճ ժամանակում կարողացավ ձեռք բերել ճանաչում ու բազմաթիվ երկրպագուներ: Հումորի լավ զգացում ունեցող գեղեցկուհուն հասարակությունը սիրեց նաև համեստության և զուսպ բնավորության համար:
Սակայն վերջերս «Միսս Հայուհի 2018» -ին շատ են քննադատում մեծամտության համար: Գեղեցկուհուն վերջերս անհնար է տեսնել առանց իր թագի, նա անգամ կրում է այն իր բոլոր լուսանկարներում:
«Մեկ-մեկ թագդ հանիր»,- Արենայի լուսանկարներից մեկի մեկնաբանություններում կատակել է նրա ինստագրամյան հետևորդներից մեկը: