«Միսս Մոսկվա 2019»-ից զրկել են տիտղոսից

«Միսս Մոսկվա 2019» Ալեսյա Սեմերենկոյից գեղեցկության մրցույթի կազմակերպիչները զրկել են տիտղոսից:
Գեղեցկուհին իր հաղթանակից հետո ձեռք բերեց ոչ միայն իրեն սիրահարված հազարավոր երկրպագուներ, այլ նաև բազմաթիվ նախանձողներ, ովքեր բաց չէին թողնում առիթն աղջկա մասին չարախոսելու համար:
Համաձայն «Միսս Մոսկվա» գեղեցկության մրցույթի հետ կնքած պայմանագրի՝ Ալեսյան պարտավոր էր 1 տարի շարունակ ներկայանալ տարբեր բարեգործական միջոցառումների, հանդիպումների, սակայն մրցույթի կազմակերպիչները հավատացնում են, որ աղջիկը դրանցից ոչ մեկին չի ներկայացել:
Սոցիալական կայքերում չարախոսները կատակել են ասելով, որ Ալեսյան զբաղված էր հարուստ տղաների հետ ժամանակ անցկացնելով և ազատ ժամանակ չուներ:
Գեղեցկության մրցույթի տնօրեն Տատյանա Ֆալկը լրագրողներին պատմել է, որ երկար ժամանակ Ալեսյան հետ չէր վերադարձնում թագը, իսկ երբ նա վերջապես բերեց այն, պարզվեց, որ թագը վնասված է:
«Միսս Մոսկվա 2019» տիտղոսը հանձնել են երկրորդ տեղը գրաված Քսենիա Պոլենովային: