Աշխարհին հայտնի հայ տղամարդիկ, որոնց կանայք հայուհիներ չեն

Մեր ազգը սիրում է միատարրություն և ամեն կերպ փորձում է հայի գենը պահպանել։ Մինչև այժմ էլ խառնամուսնությունները շատերի կողմից խորթ են նայվում ու քննադատությունների արժանանում։ Սակայն այս հայ հայտնի տղամարդիկ, որոնց ամբողջ աշխարհն է ճանաչում, չեն վախեցել այդ քննադատություններից և ամուսնացել են այլազգիների հետ։
Մենք առանձնացրել և ձեզ ենք ներկայացնում հայ հայտնի տղամարդկանց, որոնց կանայք հայուհիներ չեն։

Լևոն Արոնյան 
Արդեն երկու տարի է, ինչ հայ հայտնի շախմատիստ Լևոն Արոնյանը ամուսնացած է։ Լևոնն ամուսնացած է Արիանա Կաոիլիի հետ։
Ի դեպ, զույգը երեկ տոնում էր ամուսնության երկու տարին։ Արիանան  ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի է և ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ։

Գարիկ Մարտիրոսյան
Երգիծաբան Գարիկ Մարտիրոսյանը ամուսնացած է ազգությամբ հրեա Ժաննա Լևինայի հետ։ Զույգն արդեն 21 տարի է, ինչ միասին է։ Ամուսիններն առաջին անգամ հանդիպել է 1997թ.-ին։ Մարտիրոսյանի և Լևինայի միջև սիրավեպ է սկսվել, որը 1998թ.-ին ավարտվել է Կիպրոսում ամուսնությամբ: Այժմ նրանք 2 երեխա ունեն:

Վիկ Դարչինյան
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանի կինը ազգությամբ ռուս Օլգան է: Վիկը կնոջ ու երկու որդիների հետ ապրում է Ավստրալիայում:


Միխայիլ Գալուստյան
Միխայիլը 2007-ից ամուսնացած է ազգությամբ մոլդովուհի Վիկտորյա Շտեֆանեցի հետ, ով այժմ կրում է ամուսնու ազգանունը։ Վիկտորյան ավարտել է Կուբանի պետական համալսարանի՝ հաշվապահական ճյուղը։ Զույգն ունի երկու աղջիկ՝ Էստելլան և Էլինան։

Ալեքսիս Օհանյան
Ալեքսիս Օհանյանը հայ-ամերիկյան հայտնի ինտերնետ գործարար, ակտիվիստ և ներդրող է։ Նա 2016 թվականի դեկտեմբերի 10-ին Ալեքսիս Օհանյանը նշանադրվել է թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի հետ: 2017 թվականի սեպտեմբերի 1-ին ծնվել է նրանց դուստրը՝ Ալեքսիս Օլիմպիա Օհանյան կրտսերը: 2017 թվականի նոյեմբերի 16-ին տեղի է ունեցել Ալեքսիս Օհանյանի և աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի ամուսնությունը։