Սև կոստյում, կարճ տոպ․ Արմինկայի գրավիչ կերպարը

Երգչուհի Արմինկան նոր, հետաքրքիր կերպարով է հանդես եկել։ Իր ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարներում Արմինկան սև դասական կոստյումով է և մանուշակագույն կարճ տոպով, կերպարը լրացնում են գրեթե նույն գույնի բարձրակրունկ կոշիկները։

Հիշեցնենք, որ մինչ այս երգչուհին էլի է հագուստի այս ոճով հանդես եկել, նա օրեր առաջ իր Ինստագրամի էջում լուսանկարներ էր հրապարակել Գոհար Ավետիսյանի կազմակերպած վարպետաց դասից, որին ներկա էր նաև Արմինկան։ Լուսանկարներում երգչուհին վարդագույն կոստյումով և սև, բավականին կարճ տոպով էր։