Ադելը սիրավեպ է սկսել հայտնի ռեփերի հետ

Համաշխարհային ճանաչում ունեցող բրիտանացի երգչուհի Ադելը սիրավեպ է սկսել հայտնի սևամորթ ռեփերի հետ: Այդ մասին հայտնում է The Daily Mail-ը:

Վերջերս ամուսնալուծված Ադելը նկատելիորեն նիհարել է և 10 միլիոն դոլարանոց տուն գնել: Հիմա էլ արդեն լուրեր են պտտվում, որ Ադելը նոր սիրավեպի կենտրոնում է հայտնվել։ Լրատվամիջոցները հայտնում են, որ երգչուհու նոր սիրելին 37-ամյա Ջոզեֆ Ջունիոր Ադենուգան է, ով հայտնի է Skepta բեմական անունով: Աստղերին մի քանի շաբաթ առաջ միասին տեսել են Skepta-ի ծննդյան օրը, Լոնդոնում:

Աղբյուրը նշում է, որ զույգը շատ ժամանակ է անցկացնում միասին, և ընկերները նրանց լավ զույգ են համարում ու կածում, որ միմյանց չափազանց համապատասխանում են: